Skip to content Skip to footer

Միջազգային համեմատական որակավորման փորձարկման գերազանց արդյունքներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԳԵՐԱԶԱՆՑ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Մեր լաբորատորիայի մասնագիտական կարողությունները ևս մեկ անգամ հաստատվել են միջազգային համեմատական որակավորման փորձարկման շրջանակում։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն մասնակցել է հերթական LGC Proficiency Testing (PT) ծրագրին։

Փորձարկման շրջանակում լաբորատորիայում հետազոտվել է ԿԱՀ՝ քանակական որոշմամբ գնահատելով Bifidobacterium species և Lactobacillus species մանրէների տեսակների պարունակությունը։

Փորձարկման արդյունքները գնահատվել են գերազանց՝ ևս մեկ անգամ հաստատելով լաբորատորիայի մասնագիտական կարողությունները ԿԱՀ-ի բաղադրության մեջ Bifidobacterium species և Lactobacillus species մանրէների քանակական որոշման ուղղությամբ:

Գրանցված գերազանց արդյունքը մեր մասնագետների աշխատանքի և լաբորատոր գործընթացների որակի հերթական հաստատումն է։