Արտահանում դեպի Եվրոպական Միության անդամ երկրներ
Եվրոպական միության շուկան համարվում է աշխարհի ամենախստապահանջ և կարգավորվող շուկաներից մեկը՝ հատկապես սննդամթերքի, ալկոհոլային խմիչքների, պիտակավորման և անվտանգության ոլորտում։ Արտադրանքի հաջող արտահանումը ԵՄ երկրներ պահանջում է միջազգային չափանիշներին համապատասխան որակ և փաստաթղթավորում։
Գինի արտահանողների համար
Գինի արտահանողների համար «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է գինու լաբորատոր փորձարկումներ և համապատասխանության դեպքում տրամադրում է ԵՄ շուկա մուտք գործելու համար պահանջվող VI-1 սերտիֆիկատը։
Սննդամթերք, խմիչքներ եվ այլ արտադրատեսակներ
Սննդամթերք, խմիչքներ և այլ արտադրատեսակներ արտահանող տնտեսավարողների համար լաբորատորիան իրականացնում է անհրաժեշտ բոլոր լաբորատոր փորձարկումները՝ ներառյալ մանրէաբանական, ֆիզիկաքիմիական և այլ բնույթի ցուցանիշների գնահատում՝ հիմնված ԵՄ իրավական ակտերի և տեխնիկական կանոնակարգերի վրա։
Փորձարկման արդյունքները
Փորձարկման արդյունքները, որոնք իրականացվում են միջազգային ISO/IEC 17025:2017 ստանդարտին համապատասխան հավատարմագրված լաբորատորիայում, հանդիսանում են անհրաժեշտ փաստաթղթային հիմք՝ ԵՄ պահանջներին համապատասխանության գնահատման նպատակով։
Մենք տրամադրում ենք նաև մասնագիտական աջակցություն՝ փորձարկումների պլանավորման, պահանջվող ցուցանիշների ընտրության հարցերում։
