Skip to content Skip to footer

ԹԵՅԻ ԵՎ ՍՈՒՐՃԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Թեյի և սուրճի ամբողջական փորձարկումներն իրականացվում են ԵԱՏՄ սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով։

Փորձարկման արդյունքները կարևոր են արտադրանքի սերտիֆիկացման, ներմուծման և արտահանման գործընթացներում ներկայացնելու, ինչպես նաև տեղական շուկայում ապրանքի իրավական շրջանառությունն ապահովելու համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Թեյի և սուրճի լաբորատոր փորձարկման շրջանակում գնահատվում են ինչպես ֆիզիկաքիմիական, այնպես էլ մանրէաբանական ցուցանիշները։

Քիմիական ցուցանիշներ

• Կոֆեինի որոշում• Կապարի որոշում• Կադմիումի որոշում• Սնդիկի որոշում• Արսենի որոշում• ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների որոշում• ՀՔՑՀ (α, β, γ- իզոմերները)• Աֆլատոքսին B1 որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• B. cereus որոշում• Salmonella ցեղի մանրէների որոշում

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։