Skip to content Skip to footer

Քաղցրավենիք, հրուշակեղեն

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Քաղցրավենիքի և հրուշակեղենի լաբորատոր փորձարկումներն իրականացվում են՝ արտադրանքի համապատասխանությունն ապահովելու ԵԱՏՄ պահանջներին: Տրամադրվող լաբորատոր փաստաթուղթը կիրառվում է արտադրանքի ներմուծման, արտահանման, սերտիֆիկացման, պետական վերահսկողության ներկայացման և ներքին շրջանառության գործընթացներում։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Փորձարկումներն ընդգրկում են հետևյալ ցուցանիշները՝

Քիմիական անվտանգության ցուցանիշներ

• Էներգետիկ արժեք• Կապարի որոշում• Կադմիումի որոշում• Սնդիկի որոշում• Արսենի որոշում• ԴԴՏ և դրա մետաբոլիտներ• ՀՔՑՀ (α, β, γ-իզոմերներ)• Աֆլատոքսին B1 որոշում• Դեզոքսինիվալենոլի որոշում• Ճարպի զանգվածային մասի որոշում• Շաքարների որոշում• Վիտամինների որոշում• Չոր յուղազուրկ կաթնային մնացորդի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• Staphylococcus aureus-ի որոշում• Salmonella ցեղի մանրէների որոշում• B. cereus-ի որոշում• Proteus ցեղի մանրէների որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։