Ձկան և ձկնամթերքի լաբորատոր փորձարկումներ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է ձկան և ձկնամթերքի լաբորատոր փորձարկումներ՝ համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի։
Փորձարկումների արդյունքները պարտադիր են ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ներքին շուկայում շրջանառության համար։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Ձկնամթերքի փորձարկումն իրականացվում է ԵԱՏՄ-ի գործող կանոնակարգերի պահանջների հիման վրա և ներառում է հետևյալ ուղղությունները․
Քիմիական կազմ
Մանրէաբանական ցուցանիշներ
«Ա» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության որոշում՝• B. subtilis խմբի սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ• B. cereus և B. polymyxa խմբերի սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ• Մեզոֆիլ կլոստրիդիաների որոշում• Սպոր չառաջացնող մանրէներ, այդ թվում՝ կաթնաթթվային և/կամ բորբոսասնկեր և/կամ խմորասնկեր• C. perfringens-ի որոշում• Սպոր առաջացնող ջերմակայուն անաերոբ, աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէներ
«Դ» խմբի պահածոների արտադրական մանրէազերծվածության որոշում՝ համաձայն ԵԱՏՄ ՏԿ 040/2016• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակական որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների (կոլիֆորմներ) որոշում• B. cereus մանրէների որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• Staphylococcus aureus մանրէների և կոագուլազադրական ստաֆիլոկոկերի որոշում
Փորձարկման արդյունքների տրամադրում
Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:
Հայտարարագրման գործընթաց
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված փորձարկման հաշվետվությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։
