Skip to content Skip to footer

Ընդեղենի լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Լաբորատոր փորձարկման նպատակն է վերահսկել ընդեղենի (ընկույզ, նուշ, պիստակ և այլն) անվտանգության և որակի ցուցանիշները՝ ԵԱՏՄ կիրառելի տեխնիկական կանոնակարգերին համապատասխան։ Այս փորձարկումները կարևոր են ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ տեղական շրջանառության համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Քիմիական ցուցանիշներ

• Էներգետիկ արժեք• Կապարի որոշում• Քլորօրգանական թունաքիմիկատների որոշում (ՀՔՑՀ-ի գամմա-իզոմեր, ՀՔՑՀ-ի ալֆա-իզոմեր, ԴԴԷ, ԴԴԴ, ԴԴՏ)• Կադմիումի որոշում• Քրոմի որոշում• Արսենի որոշում• Անագի որոշում• Սնդիկի որոշում• Աֆլատոքսին B1 որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում• E. coli մանրէների որոշում• Staphylococcus aureus մանրէների որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• B. cereus մանրէների որոշում• Salmonella ցեղի մանրէների հայտնաբերում• Listeria monocytogenes մանրէների հայտնաբերում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։