Պատմություն
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն կառուցվել է 2011 թվականին՝ հատուկ ընտրված, էկոլոգիապես մաքուր վայրում, Երևանի կենտրոնից 15 կմ հեռավորության վրա գտնվող Կոտայքի մարզի Նոր Գյուղ բնակավայրում։ Փորձարկման լաբորատորիան կառուցվել է Պատշաճ Լաբորատոր Գործունեություն (GLP-Good Laboratory Practice) և ԻՍՕ/ԻԷԿ 17025:2017 միջազգային ստանդարտների պահանջներին համապատասխան:
Լաբորատոր համալիրն իրենից ներկայացնում է չորս հարկանի շինություն 3662 քմ հողատարածքի վրա, որը ներառում է հետևյալ բաժինները՝
Սննդի որակի և անվտանգության փորձարկումների բաժին
Դեղերի որակի հսկման և կենսահամարժեքության փորձարկումների բաժին
Ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների փորձարկումների բաժին
Մանրէաբանական փորձարկումների բաժին
Թիմային աշխատանք
Պրոֆեսիոնալ անձնակազմ
Արժանահավատ տվյալներ
Բաց հաղորդակցում
Ճկունություն
Թափանցիկություն
Մեր նպատակը
Լաբորատորիայի նպատակն է միջազգային չափանիշներին համապատասխանող փորձարկումներով ապահովել ճշգրիտ և արժանահավատ տվյալներ։ Սա աջակցում է ընկերություններին բարձրացնել իրենց արտադրանքի որակն ու անվտանգությունը՝ նպաստելով վստահելի բիզնես-հարաբերությունների ձևավորմանն, առողջ ու անվտանգ արտադրանքի շրջանառությանը։
Մեր տեսլականը
Ողջ տարածաշրջանում լինել առաջատար փորձարկման լաբորատորիա՝ ապահովելով բացառապես բարձրակարգ ծառայություններ, որոնք ուղղված են առողջ սննդի, անվտանգ դեղորայքի և այլ արտադրանքների որակի հսկմանն ու պահպանմանը: Մենք ձգտում ենք գիտական մոտեցմամբ նպաստել մարդկանց կյանքի որակի բարելավմանը և առողջ արտադրանքի տարածմանը:
Մեր արժեքները
Մենք կարևորում ենք պրոֆեսիոնալ թիմային աշխատանքը, գիտական և ճշգրիտ մոտեցումը, արժանահավատ ու թափանցիկ տվյալների տրամադրումը՝ ապահովելով նաև տվյալների պաշտպանություն։ Մենք ցուցաբերում ենք ճկունություն մեր հաճախորդների նկատմամբ։
