Skip to content Skip to footer

Մսամթերքի լաբորատոր փորձարկում

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Մսամթերքի արտադրության և շրջանառության գործընթացում առանցքային դեր ունեն լաբորատոր փորձարկումները, որոնք ապահովում են արտադրանքի անվտանգության և որակի ցուցանիշների վերահսկումը։

Դրանք հնարավորություն են տալիս գնահատել, թե որքանով է արտադրանքը համապատասխանում տեղական, միջազգային կամ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի պահանջներին։

Ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի՝ մսամթերքի լաբորատոր փորձարկումները իրականացվում են ՄՄ ՏԿ 021 և ՄՄ ՏԿ 034 պահանջներին համապատասխան, իսկ հավի մսից պատրաստված մթերքների դեպքում՝ նաև ԵԱՏՄ ՏԿ 051-ի և այլ նորմատիվ փաստաթղթերի։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Համաձայն գործող կանոնակարգերի պահանջների՝ մսամթերքի լաբորատոր փորձարկումը իրականացվում է մի շարք ցուցանիշների ուսումնասիրությամբ՝ ապահովելու արտադրանքի որակի և անվտանգության բարձր մակարդակը․

Քիմիական կազմ

• Էներգետիկ արժեքի որոշում• Բենզ(ա)պիրենի որոշում• Նիտրիտի որոշում• Կապարի որոշում• Կադմիումի որոշում• Սնդիկի որոշում• Արսենի որոշում• Անագի որոշում• Հակաբիոտիկների որոշում• Թունաքիմիկատների որոշում• Դեզոքսինիվալենոլի որոշում• Դիոքսինների որոշում• Պոլիքլորացված բիֆենիլների որոշում• Զեարալենոնի որոշում• Պերօքսիդային թվի որոշում• Նիտրատի որոշում• Սպիտակուցների որոշում• Յուղի որոշում• Խոնավության որոշում • Թթվայնության որոշում • Կերակրի աղի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• E.coli-ի որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Proteus ցեղի մանրէների որոշում• B. cereus մանրէների որոշում• Staphylococcus aureus մանրէների որոշում• Enterococcus ցեղի մանրէների որոշում• Salmonella ցեղի մանրէների հայտնաբերում• Listeria monocytogenes մանրէների որոշում• Եվ այլ փորձարկումներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։