Skip to content Skip to footer

Կաթնամթերքի լաբորատոր փորձարկում

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Կաթնամթերքի արտադրության և շրջանառության գործընթացում առանցքային նշանակություն ունեն լաբորատոր փորձարկումները, որոնք ապահովում են անվտանգության և որակի ցուցանիշների վերահսկումը։ Դրանք հնարավորություն են տալիս գնահատել արտադրանքի համապատասխանությունը տեղական, միջազգային կամ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերին։

Ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի՝ կաթնամթերքի լաբորատոր փորձարկումները իրականացվում են ՄՄ ՏԿ 033, ՄՄ ՏԿ 021 կանոնակարգերին համաձայն, ինչպես նաև այլ նորմատիվ փաստաթղթերի։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Կաթնամթերքի լաբորատոր փորձարկումն ընդգրկում է մի շարք կարևոր ցուցանիշներ, որոնք երաշխավորում են դրա անվտանգությունն ու որակը.

Քիմիական ցուցանիշներ

• Խոնավության և չոր նյութերի որոշում• Թթվայնության որոշում• Չոր յուղազերծ կաթնային մնացորդի որոշում• Սպիտակուցի զանգվածային մասի որոշում• Ազոտի զանգվածային մասի որոշում• Ոչ սպիտակուցային և սպիտակուցային ազոտի որոշում• Խտության որոշում• Ճարպի զանգվածային մասի որոշում• Նատրիումի քլորիդի և քլորիդների որոշում• Ճարպային ֆազայում բուսական ճարպերի որոշում• Տրանսիզոմերային ճարպաթթուների զանգվածային մասի որոշում• Լինոլեինաթթվի որոշում• Օլեինաթթվի որոշում• Մեթիլ-եթերային ճարպաթթուների զանգվածային մասի որոշում• Շաքարների որոշում• Սախարոզի և գլյուկոզի որոշում• Ակտիվ թթվայնության որոշում• Ստրեպտոմիցինի որոշում• Պենիցիլինի և լևոմիցետինի որոշում• Տետրացիկլինային խմբի որոշում• Ոչ կաթնային ծագման ճարպի առկայության որոշում• Ճարպաթթվային կազմի որոշում ճարպային ֆազայում• Կապարի և կադմիումի որոշում• Սնդիկի և արսենի որոշում• ԴԴՏ-ի և դրա մետաբոլիտների, ՀՔՑՀ (α, β, γ-իզոմերներ) որոշում• Աֆլատոքսին M1 և B1 որոշում• Դեզոքսինիվալենոլի որոշում• Պոլիքլորացված բիֆենիլների որոշում• T-2 տոքսինի որոշում• Ֆումոնիզին B1 և B2 որոշում• Զեարալենոնի որոշում• Մելամինի որոշում• Պերօքսիդային թվի որոշում• Բենզ(ա)պիրենի որոշում• Սորբինաթթվի և բենզոյաթթվի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• E. coli մանրէների որոշում• Staphylococcus aureus-ի որոշում• B. cereus-ի որոշում• Enterobacteriaceae ընտանիքի մանրէների որոշում• Enterobacter sakazakii մանրէների որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• Salmonella ցեղի մանրէների որոշում• Listeria monocytogenes մանրէների հայտնաբերում• Կաթնաթթվային մանրէների որոշում• Բիֆիդոբակտերիաների որոշում• Թերմոստատային պահպանումից հետո տեսանելի թերությունների գնահատում և փչացման նշանների բացահայտում• Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։