Skip to content Skip to footer

Պատրաստի սննդի լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Պատրաստի սննդամթերքի մանրէաբանական փորձարկումները կարևոր նախապայման են՝ արտադրանքի անվտանգության մակարդակը վերահսկելու և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջներին համապատասխանությունն ապահովելու համար։

Դրանք հանդիսանում են սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգի անբաժանելի մասը՝ հաստատելով պատրաստի ուտեստների պիտանիությունը մարդկանց կողմից անվտանգ սպառման համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Փորձարկման շրջանակում գնահատվում են մանրէաբանական անվտանգության հիմնական ցուցանիշները, որոնք սահմանված են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով՝

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում (ՄԱՖԱՄ)• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Ոսկեգույն ստաֆիլակոկի որոշում (Staphylococcus aureus)• Salmonella ցեղի մանրէների հայտնաբերում • Listeria monocytogenes մանրէների հայտնաբերում• և այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։