Միջազգային հավատարմագրում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն Հայաստանում առաջին փորձարկման լաբորատորիան է, որը հավատարմագրված է ISO/IEC 17025:2017 միջազգային ստանդարտի պահանջներին համաձայն՝ ANSI National Accreditation Board՝ ANAB-ի կողմից։
Այս հավատարմագրումն ապահովում է փորձարկման տվյալների արժանահավատությունը և լիարժեք համապատասխանությունը միջազգային պահանջներին՝ հնարավորություն տալով հայկական ընկերություններին իրենց արտադրանքը ներկայացնել արտաքին շուկաներում՝ հենվելով որակավորված փորձարկման արդյունքների վրա։
Լաբորատորիայի փորձարկման հաշվետվությունները ճանաչվում են բոլոր մայրցամաքներում, ինչը նպաստում է միջազգային համագործակցության ամրապնդմանը և վստահելիության ձևավորմանը։
Ազգային հավատարմագրում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հավատարմագրված է նաև «Հավատարմագրման ազգային մարմին» ՊՈԱԿ-ի կողմից՝ համապատասխանելով ԳՕՍՏ/ԻՍՕ ԻԷԿ 17025-2019 ստանդարտի պահանջներին:
Լաբորատորիան իրավասու է իրականացնել լաբորատոր փորձարկումներ՝ համաձայն ՀՀ և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված հավատարմագրման ոլորտի։
Հավատարմագրման գրանցման համարը՝ № 050/T-139:
Պետական գրանցում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Լաբորատորիան իրավասու է տրամադրել Պետական գրանցման վկայական։
Ուզբեկստանի հավատարմագրում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փորձարկման բաժինը հավատարմագրված է «Ուզբեկստանի Հավատարմագրման Կենտրոն» պետական հաստատության կողմից՝ ISO/IEC 17025:2019 ստանդարտի պահանջներին համաձայն։ Լաբորատորիան գրանցված է Ուզբեկստանի ազգային ռեեստրում և իրավասու է իրականացնել ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների լաբորատոր փորձարկումներ՝ ներառյալ ծխախոտի և ֆիլտրի երկարության, խոնավության, նիկոտինի, կոնդենսատի, ածխածնի մոնօքսիդի, ազոտի օքսիդների պարունակության չափում։
