Արտահանում ԵԱՏՄ անդամ պետություններ
Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) համատեղ ներքին շուկա է, որը ներառում է Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը։ Միության ներսում ապրանքների ազատ տեղաշարժը կարգավորվում է տեխնիկական կանոնակարգերով, ինչպես նաև անվտանգության և որակի ցուցանիշներին համապատասխանությամբ։
Իրականացվող փորձարկումներ
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է արտահանման նպատակով պահանջվող լաբորատոր փորձարկումներ՝ ներառյալ քիմիական, մանրէաբանական, ֆիզիկաքիմիական ցուցանիշների գնահատում, ինչպես նաև մեթոդի մշակում և վալիդացում՝ անհրաժեշտության դեպքում։
Փորձարկումները կատարվում են հավատարմագրման ոլորտի շրջանակում, կիրառվում են ազգային և միջազգային չափանիշներին համարժեք մեթոդներ, իսկ արդյունքներն ընդունելի են ԵԱՏՄ անդամ պետություններում։
Անհրաժեշտության դեպքում գործընկեր «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն կազմակերպում է արտահանվող ապրանքների համապատասխանության գնահատում և տրամադրում EAC համապատասխանության հավաստագրեր՝ ըստ Միության տեխնիկական կանոնակարգերի։
Լաբորատորիան փորձարկում է տարբեր ապրանքախմբեր՝ սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, սննդային հավելումներ, մանկական սնունդ և այլ արտադրատեսակներ։
Պետական գրանցման ծառայություն
Լաբորատորիան համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Իր իրավասությունների շրջանակում լաբորատորիան իրականացնում է պետական գրանցում պահանջող արտադրատեսակների գրանցման գործընթացը և տրամադրում է պետական գրանցման վկայական։
Գրանցված արտադրանքը հայտնվում է Մաքսային միության պետական գրանցման վկայագրերի միասնական գրանցամատյանում, ինչը հիմք է հանդիսանում տվյալ արտադրանքի իրացմանը Մաքսային միության անդամ բոլոր երկրներում։
