Skip to content Skip to footer

ՊԱՀԱԾՈՅԱՑՎԱԾ ՍՆՆԴԻ ԵՎ ՀՅՈՒԹԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄներ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Պահածոյացված բանջարեղենի փորձարկումները ոչ միայն ապահովում են արտադրանքի անվտանգությունը, այլև ստեղծում են վստահելի հիմք շուկայում մրցակցելու և արտահանման գործընթացներում հաջողության հասնելու համար։

ՄՄ ՏԿ 021 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանությունը պարտադիր նախապայման է ԵԱՏՄ շուկա մուտք գործելու համար։ Լաբորատոր փորձարկումները թույլ են տալիս ստանալ դրա պաշտոնական ապացույցը՝ կանխելով մաքսային խնդիրները և ապահովելով անխափան առևտուրը։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Պահածոյացված բանջարեղենի լաբորատոր փորձարկումներն ընդգրկում են մի շարք կարևոր ցուցանիշների փորձարկումներ.

Քիմիական կազմ

• Էներգետիկ արժեքի որոշում• Կապարի որոշում• Արսենի որոշում• Սնդիկի որոշում• Անագի որոշում• Ֆոսֆորի որոշում• Ծծմբի երկօքսիդի որոշում• Օրգանական թթուների որոշում• ԴԴՏ և մետաբոլիտների որոշում• ՀՔՑՀ (α, β, γ իզոմերներ) որոշում• Կադմիումի որոշում• Քրոմի որոշում• Նիտրատների և նիտրիտների որոշում• Պատուլինի որոշում• Վիտամինների որոշում• Նատրիումի, մագնեզիումի որոշում• Թթվայնության որոշում• Ածխաջրերի որոշում• Միկոտոքսինների որոշում• Էթիլ սպիրտի որոշում• Աղի զանգվածային մասի որոշում• pH-ի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում• E.coli մանրէների որոշում• Staphylococcus aureus մանրէների որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• B. cereus մանրէների որոշում• Salmonella ցեղի մանրէների հայտնաբերում• Listeria monocytogenes մանրէների հայտնաբերում• Սպոր առաջացնող մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների ստուգում • Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։