Skip to content Skip to footer

կոսմետիկ միջոցների լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Կոսմետիկ միջոցների լաբորատոր փորձարկումներն անհրաժեշտ են դրանց անվտանգության, որակի և բաղադրության հաստատման համար՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխան։ Դրանք պահանջվում են պետական գրանցման վկայականի (СГР) ստացման, ինչպես նաև ներմուծման, արտահանման և շրջանառության համար։

Կոսմետիկ միջոցները ներառում են․ շպարի միջոցներ, արևապաշտպան միջոցներ, խոնավացնող և հակատարիքային քսուքներ, մաշկի խնամքի միջոցներ, շուրթերի, մազերի և եղունգների խնամքի միջոցներ, մանկական խնամքի միջոցներ, ատամի մածուկներ, օծանելիք և այլն։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Համաձայն ՄՄ ՏԿ 009 տեխնիկական կանոնակարգի՝ լաբորատոր փորձարկումները ներառում են հետևյալ հիմնական ցուցանիշները՝

Անվտանգության ցուցանիշների ստուգում

• Ծանր մետաղներ• pH

Մանրէաբանական փորձարկումներ

• ՄԱՖԱՄք․ • Աղիքային ցուպիկի խմբի մանրէների հայտնաբերում• Ոսկեգույն ստաֆիլակոկի (Staphylococcus aureus) հայտնաբերում • Կանդիդա ալբիկանսի (Candida albicans) հայտնաբերում • Պսևդոմոնաս աէրուգինոզայի (Pseudomonas aeruginosa) հայտնաբերում • Եվ այլ ցուցանիշներ

Պետական գրանցման վկայականի տրամադրում

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Լաբորատորիան իրավասություն ունի կատարած փորձարկումների հիման վրա տրամադրել պետական գրանցման վկայական (СГР)։

Լաբորատորիան համագործակցում է Մաքսային միության անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներմուծողների և արտադրողների հետ։