Skip to content Skip to footer

ԲՐԵՆԴԻԻ ԵՎ ՕՂՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Բրենդիի և օղու լաբորատոր փորձարկումները կատարվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության և որակի ցուցանիշներին համապատասխանությունը գնահատելու նպատակով։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Համաձայն ՄՄ ՏԿ 021 տեխնիկական կանոնակարգի՝ լաբորատոր փորձարկումները ներառում են հետևյալ հիմնական ցուցանիշները՝

Քիմիական ցուցանիշներ

• Ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտության որոշում• Կապարի և կադմիումի որոշում• Սնդիկի և արսենի որոշում• Թունավոր տարրերի որոշում (երկաթ, պղինձ, ցինկ, ալյումին)• Թնդության որոշում• Հիմնայնության որոշում• Ֆուրֆուրոլի որոշում• Ազատ թթուների որոշում• Օքսիդացման որոշում• Մեթիլ սպիրտի որոշում• Սիվուխային յուղերի և բարձր սպիրտների (պրոպանոլ-1, պրոպանոլ-2, իզոբութանոլ, իզոամիլ սպիրտ, բութանոլ-1, բութանոլ-2) որոշում• Քացախալդեհիդի որոշում• Բարդ եթերների որոշում• Քացախաթթվի և պրոպիոնաթթվի որոշում• Ցնդող նյութերի որոշում• Շաքարների որոշում (գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ)• Ֆենոլային և ֆուրանային միացությունների որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Անվտանգության ցուցանիշներ

• Ծանր մետաղների և թունաքիմիկատների պարունակության որոշում

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։