ԹԱՓՈՆԱՋՈՒՐ, ՈՌՈԳՄԱՆ ՋՈՒՐ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Թափոնաջրերի և ոռոգման ջրերի լաբորատոր փորձարկումը հնարավորություն է տալիս գնահատելու ջրի որակն ըստ առողջապահական և բնապահպանական պահանջների։
Արդյունքները կիրառվում են արտադրական տեխնոլոգիական գործընթացներում, գյուղատնտեսական ոռոգման համակարգերում, ինչպես նաև թափոնաջրերի մաքրման և վերահսկման ոլորտում։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Ցուցանիշները ձևավորվում են ըստ ջրի աղբյուրի, օգտագործման նպատակի և վերահսկող մարմինների պահանջների։
Թափոնաջուր
• Կատիոնների որոշում• Քիմիական թթվայնության ցուցանիշի որոշում • Թունաքիմիկատների, ֆենոլների և նավթամթերքների պարունակության որոշում• Ծանր մետաղներ (կապար, կադմիում, սնդիկ, արսեն) որոշում• Անիոնների որոշում
Ոռոգման ջուր
• Կատիոնների որոշում• Քիմիական թթվայնության ցուցանիշ (pH)• Թունաքիմիկատներ, ֆենոլներ, նավթամթերքներ • Ծանր մետաղներ (կապար, կադմիում, սնդիկ, արսեն)• Անիոնների որոշում• Եվ այլ ցուցանիշներ
Փորձարկման արդյունքների տրամադրում
Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:
