Skip to content Skip to footer

ԳԱՐԵՋՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Գարեջրի փորձարկումներն իրականացվում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված անվտանգության և որակի ցուցանիշներին համապատասխանության գնահատման նպատակով։
Փորձարկման արդյունքները կարող են օգտագործվել սերտիֆիկացման գործընթացներում, ինչպես նաև ներմուծման, արտահանման և տեղական շուկայում ապրանքի օրինական շրջանառություն ապահովելու համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Գարեջրի լաբորատոր փորձարկման շրջանակում գնահատվում են ինչպես ֆիզիկաքիմիական, այնպես էլ մանրէաբանական և ծանր մետաղների պարունակության ցուցանիշներ։ Ցուցանիշների ցանկը կարող է փոփոխվել՝ կախված արտադրանքի բաղադրությունից, տեխնոլոգիայից և կիրառման նպատակից։

Քիմիական ցուցանիշներ

• Կապարի և կադմիումի որոշում• Սնդիկի և արսենի որոշում• Վոմիտոքսինի (դեզոքսինիվալենոլի) որոշում• T-2 տոքսինի որոշում• Զեարալենոնի որոշում• Օքրատոքսին A որոշում• ԴԴՏ և դրա մետաբոլիտների որոշում• ՀՔՑՀ (α, β, γ-իզոմերներ) որոշում• Էթիլ սպիրտի որոշում• Մեթիլ սպիրտի որոշում• Աֆլատոքսին B1 որոշում• Եվ այլն

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում• Salmonella ցեղի մանրէների հայտնաբերում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։