ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Խմելու ջրի լաբորատոր փորձարկման նպատակն է գնահատել ջրի ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և թունաքիմիական ցուցանիշների համապատասխանությունը ՀՀ Առողջապահության նախարարի 2002 թ․ դեկտեմբերի 25-ի N 876 հրամանի պահանջներին՝ ապահովելու ջրի անվտանգ օգտագործումը և կիրառելիությունը խմելու նպատակով։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Քիմիական ցուցանիշներ
Մանրէաբանական ցուցանիշներ
Արդյունքների կիրառելիություն
Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:
հայտարարագրման գործընթաց
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։
