Ճապոնիան ունի գինու ներկրման հստակ և խիստ կարգավորված ընթացակարգեր, որոնց համապատասխանելը պարտադիր պայման է արտահանման գործընթացում։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է գինու փորձարկումներ՝ Ճապոնիայի պահանջներին համապատասխան, և գրանցված է Ճապոնիայի առողջապահության և գյուղատնտեսության նախարարության ռեեստրում։
Լաբորատորիան գործում է ISO/IEC 17025:2017 միջազգային ստանդարտին համապատասխան և տրամադրում է ճանաչելի լաբորատոր փորձարկման արդյունքներ, որոնք կարող են օգտագործվել որպես փաստաթղթային հիմք գինին Ճապոնիա արտահանելու գործընթացում։