ՄԱՆԿԱԿԱՆ ՋՈՒՐ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Մանկական ջրերի լաբորատոր փորձարկումը և պետական գրանցումը նախատեսված են արտադրանքի անվտանգությունն ու որակը հաստատելու համար՝ նախքան այն կարող է հասնել սպառողին։
Այն պարտադիր է՝ ԵԱՏՄ տարածքում վաճառքի, ներմուծման կամ արտահանման, ինչպես նաև մանկական սննդի շղթայում օգտագործման նպատակով։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Քիմիական ցուցանիշներ
• Ջրածնային ցուցիչի որոշում (pH)• Ընդհանուր կոշտության որոշում• Անիոնների որոշում• Կատիոնների որոշում• Հանքանյութերի որոշում (երկաթ, սելեն, պղինձ և այլն)• Ծանր մետաղների որոշում • Թունաքիմիկատների որոշում• Հիդրկարբոնատների որոշում • Ընդհանուր հանքայնացման որոշում• Մնացորդային կապված և ազատ քլորի որոշում• Նավթամթերքի որոշում• Պերմանգանատային օքսիդացման որոշում• ՄԱՆ-երի որոշում• Ցնդող նյութերի որոշում• 2,4-Դ-ի որոշում• Բենզ(ա)պիրենի որոշում• Եվ այլ; ցուցանիշներ
Մանրէաբանական ցուցանիշներ
• Մանրէների ընդհանուր թվի որոշում• E.coli մանրէների որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում)• Էնտերոկոկերի որոշում• Pseudomonas aeruginosa-ի որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների սպորների որոշում• Եվ այլ ցուցանիշներ
Պետական գրանցում
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Լաբորատորիան իրավասու է իրականացնել մանկական ջրերի պետական գրանցում և տրամադրել Պետական գրանցման վկայական։
