ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԱԿՏԻՎ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Կենսաբանական ակտիվ հավելումների փորձարկումների նպատակն է հաստատել դրանց անվտանգությունը, որակը և բաղադրությունը՝ ԵԱՏՄ որակի նորմերին համապատասխան:
Այս ուսումնասիրությունները անհրաժեշտ են սննդային հավելումների կարգավիճակ ստանալու համար ԵԱՏՄ տարածքում՝ ներառյալ արտահանումը, ներմուծումը և պաշտոնական շրջանառությունը։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Նախատեսված են հետևյալ հիմնական գնահատման ուղղությունները՝ ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և հավելումների բնույթի՝
Քիմիական ցուցանիշներ
Մանրէաբանական ցուցանիշներ
Պետական գրանցման Վկայական
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Լաբորատորիան իրավասություն ունի իրականացված փորձարկումների հիման վրա իրականացնել պետական գրանցման գործընթացը և տրամադրել Պետական գրանցման վկայական (СГР)։
Լաբորատորիան համագործակցում է Մաքսային միության անդամ բոլոր երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներմուծողների և արտադրողների հետ։
