Skip to content Skip to footer

Դիետիկ, մանկական և սպորտային սննդի լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Դիետիկ, սպորտային և մանկական սննդի լաբորատոր փորձարկումների նպատակն է հաստատել դրանց անվտանգությունն ու որակը՝ ըստ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի։ Փորձարկումները պարտադիր են պետական գրանցման վկայականի (СГР) ստացման համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Քիմիական ցուցանիշներ

• Էներգետիկ արժեքի որոշում• Կապարի որոշում• Քլորօրգանական պեստիցիդների որոշում• Կադմիումի և սնդիկի որոշում• Արսենի և քրոմի որոշում• Ցինկի և պղնձի որոշում• Երկաթի և նիկելի որոշում• Հանքանյութերի որոշում• Աֆլատոքսին M1, B1-ի որոշում• Մելամինի որոշում• Հակաբիոտիկների որոշում (ստրեպտոմիցին, պենիցիլին, քլորամֆենիկոլ, տետրացիկլինային խումբ)• Պոլիքլորացված բիֆենիլների որոշում• Ճարպաթթուների որոշում• Ածխաջրերի որոշում• Ճարպերի որոշում• Վիտամինների որոշում• Կարնիտինի որոշում• Շաքարների որոշում (սախարոզա, լակտոզա և այլն)• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Մեզոֆիլ աերոբ և ֆակուլտատիվ անաերոբ մանրէների քանակի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Աղիքային ցուպիկի խմբի մանրէների որոշում (կոլիձևեր)• E.coli մանրէների որոշում• Staphylococcus aureus-ի որոշում• B. cereus-ի որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• Salmonella ցեղի մանրէների որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Պետական գրանցում

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Լաբորատորիան իրավասություն ունի իրականացված փորձարկումների հիման վրա տրամադրել պետական գրանցման վկայական (СГР)։

Լաբորատորիան համագործակցում է Մաքսային միության անդամ երկրների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներմուծողների ու արտադրողների հետ՝ ապահովելով փորձարկումների լիարժեք համապատասխանություն և պաշտոնական շրջանառության համար անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրում։