Ներմուծողների համար
Ներմուծվող արտադրանքի շուկա մուտքը ենթադրում է մի շարք պահանջների կատարում, որտեղ առանցքային նշանակություն ունի անվտանգության և որակի հաստատումը։ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն իրականացնում է ներմուծվող ապրանքների լաբորատոր փորձարկումներ՝ համաձայն ՀՀ և ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի և այլ նորմատիվ փաստաթղթերի։
Փորձարկումները կատարվում են միջազգային չափանիշներին համապատասխան՝ սննդամթերքի, կոսմետիկ միջոցների, հումքի, խմիչքների, դիետիկ հավելումների, մանկական սննդի և այլ արտադրատեսակների համար։
Փորձարկման արդյունքների տրամադրում
Ոլորտին հատուկ ցուցանիշների և նմուշառման եղանակների կիրառումը թույլ է տալիս ստանալ հստակ, արժանահավատ և պաշտոնապես ընդունելի արդյունքներ։ Համակարգված ընթացակարգերն ապահովում են փաստաթղթային ամբողջականություն՝ մաքսային ձևակերպման, սահմանային հսկողության և պետական վերահսկողության մարմինների ներկայացման նպատակով։
Անհրաժեշտության դեպքում, մեր գործընկեր «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ-ն կազմակերպում է ներմուծվող ապրանքների համապատասխանության գնահատում և տրամադրում ՀՏԿ կամ EAC համապատասխանության հավաստագրեր՝ ըստ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի։
