Skip to content Skip to footer

Համեմունքների լաբորատոր փորձարկումներ

Լաբորատոր փորձարկման նպատակը

Սննդային համեմունքների (աղ, պղպեղ, քիմիոն․․․) լաբորատոր փորձարկումներն իրականացվում են ԵԱՏՄ սահմանած պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով։

Փորձարկման արդյունքները կարևոր են արտադրանքի սերտիֆիկացման, ներմուծման և արտահանման գործընթացներում ներկայացնելու, ինչպես նաև տեղական շուկայում ապրանքի իրավական շրջանառությունն ապահովելու համար։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Համեմունքների անվտանգության և որակի վերահսկողությունն իրականացվում է ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերին համապատասխան՝

Քիմիական ցուցանիշներ

• Էներգետիկ արժեք• Կապարի որոշում• Կադմիումի որոշում• Սնդիկի որոշում• Արսենի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• ՄԱՖԱՄ• ԱՑԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) որոշում• Salmonella spp. (սալմոնելլա) որոշում• Բորբոսասնկերի որոշում• Խմորասնկերի և բորբոսասնկերի որոշում• Սուլֆիտվերականգնող կլոստրիդիաների որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:

Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։