Skip to content Skip to footer

Դեղերի որակի հսկում

Դեղերի որակի հսկման բաժինը համաձայն ամերիկյան, բրիտանական, եվրոպական, ճապոնական դեղագրքային մեթոդների (USP, BP, Eu.Ph, JP), պատվիրատուի կողմից ներկայացված չափորոշիչ տեխնիկական փաստաթղթերի (ՉՏՓ), ուղեկցող հավաստագրերի և լաբորատորիայի կողմից մշակված և վավերացված մեթոդների հիման վրա
իրականացնում է դեղահումքերի և տարբեր դեղաձևերի լաբորատոր փորձարկումներ։

Միաբաղադրիչ կամ բազմաբաղադրիչ դեղեր՝

Դեղահատ, դեղապատիճ, դեղամոմիկ, պաստեղ

Քսուք, նրբաքսուք, դոնդող, սպեղանի

Ներքին ընդունման օշարակ, սուսպենզիա, էմուլսիա

Ներարկման լուծույթ, փոշի, լիոֆիլ զանգված

Աչքի, ականջի, քթի կաթիլ

Ցողացիր

Դեղահումքեր

Հակաբիոտիկներ, վիտամիններ

Այլ քիմիական խմբերի պատկանող դեղաբանական նյութեր

Հետևյալ մեթոդներով իրականացվում են փորձարկումներ՝ գնահատվում է դեղի արտաքին տեսքը՝ գույն, հոտ, ձև, պղտորություն, միջին կշիռը և կշռի համասեռությունը, խտությունը, pH-ը, օսմոլյալությունը, կորզման/նոմինալ ծավալը, օպտիկական պտույտը, բեկման ցուցիչը, լուծելիությունը, տրոհելիությունը, մաշվելիությունը, իսկությունը, քանակական պարունակությունը, հարակից/կողմնակի խառնուրդները, խոնավությունը և մնացորդային լուծիչները։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա»-ն իրականացվում է նաև նոր անալիտիկ մեթոդների մշակում, վալիդացիայի և վավերացման։ Պատվիրատուին տրամադրվում է մեթոդի և վալիդացիայի ամբողջական հաշվետվություն։ Փաստաթղթերը կարող են տրամադրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։

Լաբորատորիայում աշխատանքները իրականացվում են որակավորված մասնագետների կողմից,  ժամանակակից և Ճշգրիտ սարքավորումներով՝