Թարմ միրգ ԵՎ բանջարեղեն
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Թարմ մրգերի և բանջարեղենի լաբորատոր փորձարկումները կարևոր նախապայման են անվտանգ և որակյալ արտադրանքի շրջանառությունը ապահովելու համար։ Դրանք հնարավորություն են տալիս բացահայտել վնասակար նյութերի առկայությունը, վերահսկել որակի հիմնական ցուցանիշները և հաստատել համապատասխանությունը ՄՄ ՏԿ 021 «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին։
Արտադրողների և արտահանողների համար այս փորձարկումները ոչ միայն ապահովում են սպառողների առողջության պաշտպանությունը, այլև հանդիսանում են վստահելի հիմք․
Փորձարկվող ցուցանիշներ՝
Թարմ մրգերի և բանջարեղենի լաբորատոր փորձարկումներն ընդգրկում են մի շարք ցուցանիշներ․
Քիմիական անվտանգության ցուցանիշներ
• Էներգետիկ արժեքի որոշում• Կապարի որոշում• Արսենի որոշում• Սնդիկի որոշում• Անագի որոշում• ԴԴՏ և մետաբոլիտների որոշում• ՀՔՑՀ (α, β, γ իզոմերներ) որոշում• Կադմիումի որոշում• Քրոմի որոշում• Նիտրատների և նիտրիտների որոշում• Պատուլինի որոշում• Վիտամինների որոշում• Նատրիումի, մագնեզիումի որոշում• Թթվայնության որոշում• Ածխաջրերի որոշում• Եվ այլ ցուցանիշներ
Մանրէաբանական ցուցանիշներ
• Սալմոնելլա• Եվ այլ ցուցանիշներ
Փորձարկման արդյունքների տրամադրում
Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման հաշվետվություն:
