Skip to content Skip to footer

Արտահանում դեպի ԱՄՆ

ԱՄՆ շուկա արտահանվող արտադրատեսակների համար անհրաժեշտ է համապատասխանություն մի շարք խիստ կարգավորումների, որոնք սահմանվում են դաշնային մակարդակով, այդ թվում՝ FDA (Food and Drug Administration), USDA (U.S. Department of Agriculture) և այլ վերահսկող մարմինների կողմից։ Արտադրանքի որակի, բաղադրության և պիտակավորման նկատմամբ ներկայացվող պահանջները բարձր են՝ նպատակ ունենալով ապահովել սպառողի առողջության պաշտպանությունը։

ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրում

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հանդիսանում է միջազգային ISO/IEC 17025:2017 ստանդարտի համաձայն հավատարմագրված լաբորատորիա ամերիկյան ANSI National Accreditation Board (ANAB) հավատարմագրող մարմնի կողմից։ Այդ հավատարմագրումը հնարավորություն է տալիս մեր կողմից տրամադրվող փորձարկման արձանագրությունները ներառել արտահանման փաթեթում՝ որպես գիտականորեն հիմնավորված և միջազգային մակարդակով ճանաչելի փաստաթուղթ։

Փորձարկման արդյունքների տրամադրում

Լաբորատորիան իրականացնում է լայն տեսականի ունեցող ապրանքների փորձարկումներ, ներառյալ՝ սննդամթերք, խմիչքներ, սննդային հավելումներ, մանկական սնունդ և այլ արտադրատեսակներ, որոնց արտահանումը դեպի ԱՄՆ պահանջում է լաբորատոր հաստատում։

ԱՄՆ կարգավորող մարմինների պահանջներով պարտադիր է ներկայացնել նաև սննդամթերքի էներգետիկ արժեքի հաշվարկ, որը մեր լաբորատորիան իրականացնում է՝ կիրառելով միջազգային ընդունված մեթոդաբանություններ։ Այս հաշվարկը հաճախ դառնում է կարևոր պայման՝ արտադրանքի պիտակավորման ճիշտ ձևավորման և դրա համապատասխանության հավաստման համար։




«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն փորձարկումներն իրականացնում է ըստ ապրանքի բնույթի և արտահանման նպատակի, իսկ ավարտին տրամադրվում է փորձարկման հաշվետվություն՝ հայերեն, անգլերեն կամ ռուսերեն լեզուներով։
Լաբորատորիան նաև ապահովում է մասնագիտական աջակցություն՝ կապված համապատասխան փորձարկումների ընտրության, փաստաթղթերի ձևավորման և արտահանման գործընթացում տեխնիկական և կարգավորող պահանջներին ուղղված ճիշտ որոշումների կայացման հետ։