ԲՈՒԺԻՉ - ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Բուժիչ - հանքային ջրերի լաբորատոր հետազոտությունն ուղղված է արտադրանքի որակական հատկանիշների և անվտանգության համապատասխանության հաստատմանը՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերով սահմանված միասնական պահանջներին։
Փորձարկումների նպատակն է երաշխավորել արտադրանքի լիարժեք անվտանգությունը սպառողի համար և ապահովել անհրաժեշտ իրավական հիմքեր՝ հանքային ջուրը տեղական և միջազգային շուկաներում անխափան իրացնելու համար։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Լաբորատոր փորձարկումներն ընդգրկում են ֆիզիկաքիմիական և մանրէաբանական ցուցանիշների ստուգում։
Քիմիական ցուցանիշներ՝
Մանրէաբանական ցուցանիշներ՝
Պետական գրանցման վկայական
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համապատասխանում է ՀՀ կառավարության 2013 թ. հունիսի 13-ի «Համապատասխանության գնահատման մարմինների նշանակման ընթացակարգը և չափանիշները հաստատելու մասին» N 623-Ն որոշմամբ սահմանված չափանիշներին և նշանակված է որպես համապատասխանության գնահատման մարմին՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։
Լաբորատորիան իրավասու է իրականացնել հանքային ջրերի պետական գրանցում և տրամադրել Պետական գրանցման վկայական։
