Skip to content Skip to footer

ԳԻՆՈՒ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐ

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Գինու փորձարկումները նպատակ ունեն հաստատելու արտադրանքի համապատասխանությունը ԵԱՏՄ տարածքում սահմանված որակի և անվտանգության չափորոշիչներին։
Բացի այդ, գինու ԵՄ արտահանման նպատակով իրականացվում է հատուկ փորձարկում՝ VI-1 սերտիֆիկատի տրամադրման համար, որը հանդիսանում է պարտադիր ուղեկցող փաստաթուղթ ԵՄ մուտք գործելու ժամանակ։

Փորձարկվող ցուցանիշներ՝

Քիմիական ցուցանիշներ

• Էներգետիկ արժեքի հաշվարկ• Ազատ և ընդհանուր ծծմբի երկօքսիդի զանգվածային խտության որոշում• Կապարի որոշում• Կադմիումի որոշում• Սնդիկի որոշում• Արսենի որոշում• Էթիլ սպիրտի որոշում• Թնդության որոշում• Թթվության որոշում• Մեթիլ սպիրտի որոշում• Օրգանական թթուների որոշում (կիտրոնաթթու, ասկորբինաթթու և այլն)• Տիտրվող թթուներ որոշում• Ընդհանուր և բերված էքստրակտի որոշում• Ցնդող նյութերի որոշում• Շաքարների որոշում (գլյուկոզ, ֆրուկտոզ ,սախարոզ)• Օքրատոքսին А որոշում• Հարաբերական խտության որոշում• pH-ի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Մանրէաբանական ցուցանիշներ

• Բորբոսների և խմորիչների քանակի որոշում• Եվ այլ ցուցանիշներ

Փորձարկման արդյունքների տրամադրում

Լաբորատոր փորձարկումների ավարտից հետո տրամադրվում է փորձարկման հաշվետվություն, իսկ ԵՄ արտահանման նպատակով՝ նաև VI-1 սերտիֆիկատ։

Հայտարարագրման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հնարավորություն է տալիս կազմակերպել արտադրանքի հայտարարագրման գործընթացը։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։