Հպարտությամբ հայտնում ենք, որ մեր լաբորատորիայի մանրէաբանության բաժինը, կատարելով միջազգային համեմատական որակավորման փորձարկում (Proficiency testing - PT), կրկին գրանցել է ԳԵՐԱԶԱՆՑ արդյունք։
Համեմատական փորձարկումը կազմակերպված է եղել ֆրանսիական Bipea - Proficiency Testing Programs անկախ կազմակերպության կողմից:
Փորձարկման նմուշ հանդիսացել է միսը, որի կազմում դասական և էքսպրես (PCR) մեթոդներով ստուգվել է Salmonella spp.-ի և Listeria monocytogenes-ի առկայությունը։
Նմանատիպ համեմատական փորձարկումները (PT-ները) վկայում են լաբորատորիայի աշխատանքի ճշգրտության և աշխատակիցների պրոֆեսիոնալիզմի մասին։