Skip to content Skip to footer

Քիմիկ

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա»-ն աշխատանքի է հրավիրում քիմիկի

Հիանալի հնարավորություն՝ մեր թիմին միանալու համար։

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա»-ն աշխատանքի է հրավիրում քիմիկի։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝

• Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների իրականացման համար,
• Փորձարկումների կատարում,
• Անալիտիկ սարքերի աշխատանքին տիրապետում՝ այդ թվում և ԳՔ-ՄԴ, ԲԱՀՔ, ԲԱՀՔ-ԱՍ, ՄՍ, ԱԱՍ,
• Որակի հսկման պահանջների կատարում,
• Աշխատանքի համապատասխանություն ԳՕՍՏ ԻՍՕ/ԻԷԿ 17025-2019-ի և այլ ստանդարտների պահանջներին,
• Մեթոդի վավերացման և մշակման ժամանակ աջակցության ցուցաբերում,
• Փորձերի ընթացքի գրանցում և զեկույցների պատրաստում,
• Քիմիական լուծույթների պատրաստում նորմատիվային փաստաթղթի համաձայն,
• Սարքերի ու լաբորատոր գոտու մաքրության պահպանում և կազմակերպում,
• Հաճախորդների և կազմակերպության վերաբերյալ տվյալների գաղտնիության պահպանում,
• Փորձարկումների վերաբերյալ շարժի քարտի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի լրացում,
• Պաշտոնից բխող այլ պարտականություններ։

Պահանջներ

• Բարձրագույն կրթություն քիմիայի ոլորտում,
• Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի,
• Պատասխանատվության բարձր զգացում,
• Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

5-օրյա աշխատանքային գրաֆիկ,

Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Լաբորատորիա (գյուղ Նոր Գյուղ) - Երևան),

Ընկերության կողմից ապահովված ընդմիջում։

Ինքնակենսագրական նամակ կարող եք ուղարկել marketing@fdalab.am էլ․ հասցեին։