Skip to content Skip to footer

Մանրէաբան

Մանրէաբան

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն փնտրում է փորձառու և պատասխանատու մանրէաբանի։

Հիմնական պարտականություններ՝

1. Նմուշների պատրաստում հետագա փորձարկումների համար

2. Մանրէաբանական հետազոտությունների պլանավորում և իրականացում՝ հաստատված ընթացակարգերի ու ժամանակացույցի համաձայն (ավագ մասնագետի վերահսկողությամբ)

3. Փորձարկումների իրականացում և փաստաթղթերի ճշգրիտ լրացում

4. Լաբորատոր միջավայրերի, էտալոնային նմուշների, ռեակտիվների և լուծիչների ծախսի հաշվառում

5.Որակի հսկման գործընթացների կատարում՝ համաձայն ԳՕՍՏ ISO/IEC 17025-2019-ի և այլ կիրառվող ստանդարտների

6. Սարքավորումների և լաբորատոր գոտու մաքրության պահպանում

7. Գաղտնիության պահպանում, անկողմնակալ մոտեցում և որակի կառավարման համակարգի բարելավման գործընթացներին աջակցություն

8․ Պաշտոնից բխող այլ պարտականություններ

Պահանջներ

▪️ Բարձրագույն կրթություն՝ մանրէաբանության ոլորտում
▪️ Աշխատանքային փորձ՝ նվազագույնը 2 տարի
▪️ Պատասխանատվության բարձր զգացում
▪️ Թիմում արդյունավետ աշխատելու կարողություն
▪️ Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Այլ մանրամասներ՝

▪️ 5-օրյա աշխատանքային գրաֆիկ
▪️ Երկկողմանի տրանսպորտ (Երևան - Նոր Գյուղ - Երևան)
▪️ Ընկերության կողմից ապահովված ընդմիջում

Լրացուցիչ տեղեկություն

Աշխատանքին դիմելու համար կարող եք Ձեր ինքնակենսագրական նամակը (CV) ուղարկել
marketing@fdalab.am Էլ․ հասցեին: