Skip to content Skip to footer

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հավատարմագրվել է «Ուզբեկստանի Հավատարմագրման Կենտրոնի» կողմից

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն հավատարմագրվել է «Ուզբեկստանի Հավատարմագրման Կենտրոնի» կողմից

Ուրախ ենք տեղեկացնել, որ «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների փորձարկման բաժինը հաջողությամբ անցել է «Ուզբեկստանի Հավատարմագրման Կենտրոն» պետական հաստատության կողմից (O'zbekiston akkreditatsiya markazi) իրականացված հավատարմագրման գործընթացը՝ ISO/IEC 17025:2019 կառավարման համակարգի պահանջներին համաձայն։

Հավատարմագրման արդյունքում լաբորատորիան գրանցվել է Ուզբեկստանի ազգային ռեեստրում և այսուհետ լիազորված է իրականացնել Ուզբեկստանի արտադրության ծխախոտի և ծխախոտային փոխարինիչների լաբորատոր փորձարկումներ հետևյալ ուղղություններով՝

▪️ Ծխախոտի և ծխախոտի ֆիլտրի երկարության չափում
▪️ Խոնավության որոշում
▪️ Ծխի կոնդենսատի մեջ ջրի պարունակության որոշում
▪️ Խոնավ և նիկոտին չպարունակող չոր կոնդենսատի պարունակության որոշում: Ծխի մեջ խոնավ և նիկոտին չպարունակող չոր կոնդենսատի (խեժի) պարունակության որոշում՝ լաբորատոր ծխող սարքի միջոցով
▪️ Ծխախոտի ծխի գազային ֆազում ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշում
▪️ Սպառողական փաթեթավորման մեջ տաքացվող ծխախոտի զանգվածի որոշում
▪️ Ածխածնի մոնօքսիդի պարունակության որոշում
▪️ Ազոտի օքսիդի և ազոտի օքսիդների պարունակության որոշում
▪️ Ծխի կոնդենսատի մեջ նիկոտինի պարունակության որոշում

Այս ձեռքբերումը կարևոր քայլ է հետագա համագործակցության և որակյալ ծառայությունների մատուցման ուղղությամբ։