Skip to content Skip to footer

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի այցը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանի այցը «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ

Մեր լաբորատորիան աշխատանքային այցով հյուրընկալեց ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանին և որակի ենթակառուցվածքի զարգացման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արաքս Կուրղինյանին:

Այցի ընթացքում հյուրերը ծանոթացան լաբորատորիայի բոլոր բաժիններին, ինչպես նաև տեխնիկական հագեցվածությանը, առաջադեմ սարքավորումներին և տեխնոլոգիաներին: Քննարկվեցին նաև ոլորտի գործունեության բարելավման հնարավորությունները և որոշ կարևոր հարցեր, որոնք պահանջում են ուշադրություն և լուծումներ:

Նմանատիպ այցերը մեծ կարևորություն ունեն, քանի որ հնարավորություն են տալիս պետական մարմիններին ծանոթանալ մասնավոր ընկերությունների աշխատանքներին և խնդիրներին, ինչը նպաստում է պետական համակարգի և մասնավոր հատվածի միջև վստահության և փոխըմբռնման ապահովմանը:

Այցի ավարտին փոխնախարար Հովակիմյանը ընդգծեց, որ նման լաբորատորիաները մեծ նշանակություն ունեն ոլորտի զարգացման գործում և ծառայում են ինչպես սննդամթերքի անվտանգության ապահովմանը, այնպես էլ տնտեսության զարգացմանը: