Skip to content Skip to footer

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների լաբորատոր ստուգումներ

Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների լաբորատոր ստուգումներ

Վերջապես ՀՀ-ում և տարածաշրջանում արդեն հնարավոր է իրականացնել ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների լաբորատոր փորձարկումներ։

"FDA LAB"-ի ծխախոտի փորձարկումների բաժինն այսուհետ կիրականացնի նաև ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների` ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրատեսակների, նիկոտին պարունակող արտադրատեսակների (ՆՊԱ), հեղուկ քարթրիջների, տաքացվող ծխախոտային արտադրատեսակների լաբորատոր փորձարկումներ:

Փորձարկումների ընթացքում էլեկտրոնային ծխախոտի գոլորշու կազմում կստուգվեն հետևյալ ցուցանիշները՝

• CO (ածխածնի մոնօքսիդ),
• գլիցերին,
• նիկոտին,
• պրոպիլեն գլիկոլ,
• ջուր:

FDA LAB-ը ՀՀ-ում և ամբողջ տարածաշրջանում էլեկտրոնային ծխախոտ փորձարկող միակ լաբորատորիան է: