Skip to content Skip to footer

Մետաղների որոշման միջլաբորատոր փորձարկումներ

Մետաղների որոշման միջլաբորատոր փորձարկումներ

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի սննդի որակի և անվտանգության փորձարկումների բաժինը Միացյալ Թագավորության LGC Standards քիմիական և բիովերլուծական չափումների չափման ազգային ինստիտուտի կողմից ստացած փորձարկման նմուշներում իրականացրել է մետաղների որոշման միջլաբորատոր փորձարկումներ:

Միջլաբորատոր փորձարկումների ընթացքում (PT) «ինդուկտիվ կապակցված պլազմա_մասս դետեկտոր» սարքի միջոցով որոշվել են մետաղները նորմավորող անվտանգության հետևյալ ցուցանիշները՝

• արսեն,
• կադմիում,
• կապար,
• ցինկ:

Փորձարկման նմուշ է հանդիսացել ձկնամթերքը:

Միջլաբորատոր փորձարկումները ապացուցում են լաբորատորիայի աշխատանքի անաչառությունը և ճշգրտությունը:

Շնորհավորում ենք «ԷՖ-ԴԻ-ԷՅ» լաբորատորիայի մեծ ընտանիքին և մաղթում նորանոր ձեռքբերումներ։