Եվրասիական շաբաթ
Այսօր, ավելի քան երբևէ, մարդկությանը հուզում է սննդի անվտանգությունն ու դեղերի որակը: Հայաստանը գտնվում է բարդ աշխարհաքաղաքական տարածաշրջանում և այս խնդիրների լուծումը մեր երկրի համար ունի ռազմավարական նշանակություն:
«Եթե ինձ ասեին թվեք առաջին տասը կարևոր ծրագրերը` առողջ և անվտանգ հասարակություն ունենալու համար, ապա միանշանակ այդ ցանկում կհայտնվեր սննդի և դեղերի անվտանգությունն ապահովող կառույցը` եկեղեցու, բանակի, դպրոցի կողքին», - այսպես է մեկնաբանում Լևոն Հակոբյանը, ով հիմնադիրն է «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի:
Թերևս սա է պատճառը, որ ծնվեց փորձարկման լաբորատորիա կառուցելու գաղափարը և արդյունքում այս աննախադեպ ծրագիրն այսօր արդեն իրականություն է: Պետք է նշել, որ այս լաբորատոր համալիրը նախ և առաջ ազգանվեր գործ է և ապա միայն բիզնես ծրագիր:
Լաբորատորիայի նպատակն է իր բազմաբնույթ հնարավորություններն օգտագործել ի նպաստ մեր հայրենակիցների առողջության և մեր հայրենիքի ազգային անվտանգության ապահովման գործին:
Լաբորատոր համալիրը մեկ տանիքի տակ ներառում է՝



