«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ ԴԵՂԵՐԻ ՈՐԱԿԻ ԵՎ ԿԵՆՍԱՀԱՄԱՐԺԵՔՈւԹՅԱՆ ՓՈՐՁԱՐԿՄԱՆ բաժինն արժանացել է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ «ANAB ANSI National Accreditation Board»-ի կողմից:
Այսուհետ դեղահումքի և տարբեր դեղաձևերի լաբորատոր փորձարկումները կիրականացվեն միջազգայնորեն հավատարմագրված մեթոդներով՝
• pH-ի չափում
• խտության որոշում
• խոնավության որոշում
• մաշվելիության որոշում
• տրոհելիության որոշում
• լուծելիության որոշում
• իսկության և քանակական պարունակության որոշում՝ ՈւՄ սպեկտրաչափով
• իսկության, քանակական պարունակության և կողմնակի խառնուրդների որոշում՝ բարձրարդյունավետ հեղուկային քրոմատագրի միջոցով: