Skip to content Skip to footer

Armenia Expo 2018

Armenia Expo 2018

2018 թվականի սեպտեմբերի 7-9 տեղի ունեցավ հանրապետության կարևորագույն ցուցահանդեսը` «ARMENIA EXPO 2018» 18-րդ միջազգային ունիվերսալ առևտրա­արդյու­նաբերական ցուցահանդեսային ֆորումը:

Ցուցահանդեսի մասնակիցներն այցելուներին, գործընկերներին նաև հանրապե­տության նախագահին ցուցադրեցին իրենց ապրանքներն ու ծառայությունները:

Այս տարի ցուցահանդեսում իրենց արտադրանքն ու ծառայություններն էին ներկա­յացնում հայրենական ու արտասահմանյան ավելի քան 200 ընկերություններ, ինչպես նաև ան­հատ ձեռներեցներ ու ֆերմերներ:

Նման միջոցառումները լայն գործընկերային կապեր հաստատելու, հանրության իրազեկ­վածությունը բարձրացնելու համար լավագույն հարթակ են հանդիսանում և «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա ՍՊԸ» փորձարկման լաբորատորիան չէր կարող անմասն մնալ այս կարևոր իրադարձությունից:

Ցուցհանդեսի շրջանակներում միջազգայնորեն հավատարմագրված «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորա­տորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիան ներկայացնում էր իր ծառայու­թյունները հետևյալ ուղղություններով՝ սննդի որակի և անվտանգության, դեղերի որակի և կենսա­համարժեքության, մանրէաբանական, ծխախոտի, գինու, ջրի փորձարկումներ նաև Պետական Գրանցման Վկայականի տրամադրում: