Skip to content Skip to footer

Կաթի և կաթնամթերքի կեղծում

Կաթի և կաթնամթերքի կեղծում

Բուսական յուղի ավելացումը և դրա առկայությունը կաթի և կաթնամթերքի մեջ համարվում է կեղծում:

Կաթի և կաթնամթերքի մեջ բուսական յուղի առկայությունը ընդունված է որոշել՝ հիմնվելով յուղի ճարպաթթվային կազմի վրա:

Հարկ է նշել, որ այս մեթոդը ոչ այնքան ճշգրիտ և արդյունավետ մեթոդ է, քանի որ հստակեցված չեն այն ճարպաթթուների անունները, որոնք չպետք է լինեն կաթնամթերքի մեջ, իսկ այն ճարպաթթուները, որոնք պետք է լինեն, դրանց քանակի առկայության միջակայքում էլ նվազագույն և առավելագույն շեմերը խիստ կտրուկ են, ինչն էլ վտանգում է փորձարկման ճշգրտությունը:

Կաթի և կաթնամթերքի մեջ չպետք է լինեն ֆիտոստերիններ:

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ Սննդի որակի և անվտանգության փորձարկման լաբորատորիայում կաթի և կաթնամթերքի կեղծման փորձարկումներն իրականացվում են առավել ճշգրիտ մեթոդով՝ ֆիտոստերինների առկայության որոշմամբ:

Փորձարկումներն իրականացվում են Գազ քրոմատագիր-մասս սպեկտրաչափով (GC-MS), որի միջոցով որոշվում են հենց ստերինների առկայությունը կաթնամթեր­քում:

Փորձարկումներն իրականացվում են համաձայն Մաքսային Միության Տեխնիկական Կանոնակարգերի՝ 021/2011 և 033/2013:

Փորձարկվում են՝

• կաթ
• չոր կաթ
• խտացրած կաթ
• կարագ
• թթվասեր
• կաթնաշոռ
• պանիր
• մածուն
• թան
• պաղպաղակ