Skip to content Skip to footer

Մասնակցություն միջազգային կոնֆերնասին

Մասնակցություն միջազգային կոնֆերնասին

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի տնօրինությունը մշտապես մեծ ուշադրություն է դարձնում իր աշխատակիցների կրթության, մասնագիտական վերապատրաստումների, միջազգային աշխատաժողովներին և գիտաժողովներին մասնակցություն ունենալու հարցերին:

Եվ ահա, մարտի 29-30-ը, Վրաստանում տեղի ունեցավ «1st South Caucasus Food Analytical Conference», որն իրականացվում էր PTB-ի կողմից՝ BMZ-ի հովանավորությամբ՝ «Հարավային Կովկասի Երկրներում Սննդամթերքի Փորձարկման և Չափագիտության Հզորացում» ծրագրի շրջանակներում:

Կոնֆերանսին իրենց մասնակցությունն ունեցան «ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ փորձարկման լաբորատորիայի երեք աշխատակիցները՝ Նարինե Մնացականյանը, Անի Գրիգորյանը և Անի Հայրապետյանը:

Նարինե Մնացականյանը և Անի Հայարապետյանը հանդես եկան նաև ելույթներով. «Սննդի արդյունաբերության մեջ արծաթի նանոմասնիկների կիրառումը» և «B1, B2, G1, G2 և M1 աֆլատոքսինների որոշումը սննդի մեջ»:

Երկու ելույթների հաջողության հիմքում էլ ընկած էին երկարատև փորձարկումները, գիտական հետազոտությունները և այն ահռելի աշխատանքը, որ աղջիկներն իրականացրել էին լաբորատորիայում: