ԳԱԶԱՎՈՐՎԱԾ, ԱՂԲՅՈՒՐԻ
Լաբորատոր փորձարկման նպատակը՝
Գազավորված և աղբյուրի ջրերի փորձարկումը իրականացվում է՝ ապահովելու դրանց համապատասխանությունը ԵԱՏՄ-ում սահմանված անվտանգության և որակի պահանջներին։
Փորձարկման արդյունքները կիրառվում են ինչպես արտադրանքի օրինական ներմուծման/արտահանման, այնպես էլ տեղական շուկայում արտադրանքի շրջանառության ընթացքում։
Փորձարկվող ցուցանիշներ՝
Գազավորված և աղբյուրի ջրերի ամբողջական փորձարկումն ընդգրկում է ֆիզիկաքիմիական, մանրէաբանական և թունաքիմիական ցուցանիշների ստուգում։
Ցուցանիշների կոմպլեկտը ձևավորվում է՝ կախված ջրի տեսակից, բնական ծագումից, արտադրական մշակման եղանակից և շրջանառության նպատակից։
Ֆիզիկաքիմիական ցուցանիշներ՝
Մանրէաբանական ցուցանիշներ
Թունաքիմիական ցուցանիշներ
Փորձարկման արդյունքների տրամադրում
Փորձարկումների ավարտից հետո տրամադրվում է պաշտոնական արձանագրություն՝ համապատասխան ձևաչափով։
Այն կարող է ներկայացվել՝
• Սերտիֆիկացման մարմնին՝ ԵԱՏՄ հայտարարագրման գործընթացում
• Մաքսային հսկողության ժամանակ՝ ներմուծման կամ արտահանման նպատակով
• ՀՎՀՀ և պետական վերահսկող մարմիններին՝ ներքին շուկայի գործարքներում
• Գործընկերներին՝ որպես հավաստագրում որակի և անվտանգության։
Սերտիֆիկացման գործընթաց
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հանդիսանում է վստահելի փաստաթուղթ ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա սերտիֆիկացման մարմինների համար։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր:
Սերտիֆիկացման գործընթացի մանրամասների համար զանգահարել 096 35 00 01։
