Skip to content Skip to footer

Մսամթերքի լաբորատոր փորձարկում

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Մսամթերքի անվտանգության և որակի ապահովումն առաջնային նշանակություն ունի ինչպես սպառողի առողջության, այնպես էլ արտադրանքի մրցունակության համար: Լաբորատոր փորձարկումները հնարավորություն են տալիս գնահատել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական և անվտանգության պահանջներին, այդ թվում՝ ՄՄ 0021, 0034 և 051 (հավի մսից պատրաստված մթերքներում) կանոնակարգերին:

Լաբորատոր փորձարկման նպատակը՝

Մսամթերքի անվտանգության և որակի ապահովումն առաջնային նշանակություն ունի ինչպես սպառողի առողջության, այնպես էլ արտադրանքի մրցունակության համար: Լաբորատոր փորձարկումները հնարավորություն են տալիս գնահատել արտադրանքի համապատասխանությունը տեխնիկական և անվտանգության պահանջներին, այդ թվում՝ ՄՄ 0021, 0034 և 051 (հավի մսից պատրաստված մթերքներում) կանոնակարգերին:

Փորձարկվող ցուցանիշներ՝

Համաձայն ՄՄ ՏԿ 021 և ՄՄ ՏԿ 034 կանոնակարգերի պահանջների, մսամթերքի լաբորատոր փորձարկումը ներառում է մի շարք ուսումնասիրություններ՝ ապահովելու արտադրանքի որակի և անվտանգության բարձր մակարդակը:

  • Մանրէաբանական փորձարկուներ – ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, Salmonella spp., Listeria monocytogenes և այլ ցուցանիշներ;
  • Քիմիական կազմի որոշում – սպիտակուցի, յուղի, խոնավության և էներգետիկ արժեքի գնահատում;
  • Անվտանգության ցուցանիշների ստուգում – ծանր մետաղների, թունաքիմիկատների հայտնաբերում;
  • Անտիբիոտիկների և հավելումների վերահսկողություն – ուսումնասիրություն կենդանական ծագման հումքի մեջ հակաբիոտիկների և հավելումների առկայության համար:

Մսամթերքի լաբորատոր փորձարկումների արդյունքները կարևոր են արտադրողների, ներմուծողների, արտահանողների և վերահսկող մարմինների համար: Այս փորձարկումներն անհրաժեշտ են ոչ միայն ներքին շուկայում որակի վերահսկման համար, այլև միջազգային առևտրային գործարքների ընթացքում:

Փորձարկման արդյունքների տրամադրում

Փորձարկման արդյունքների հիման վրա լաբորատորիան տրամադրում է փորձարկման արձանագրություն, որը հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ։ Այն անհրաժեշտ է ինչպես արտադրանքի տեղական շրջանառության, այնպես էլ արտահանման և ներկրման գործընթացների համար: Դրական արդյունքներն ապահովում են արտադրանքի համապատասխանությունը սահմանված չափանիշներին, բարձրացնելով դրա վստահելիությունն ու պահանջարկը միջազգային շուկայում։

Սերտիֆիկացման գործընթաց

«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ի կողմից տրամադրված լաբորատոր արձանագրությունը պաշտոնական փաստաթուղթ է, որը հանդիսանում է վստահելի փաստաթուղթ ինչպես հայաստանյան, այնպես էլ օտարերկրյա սերտիֆիկացման մարմինների համար։
«ԷՖ-ԴԻ-ԷՅ Լաբորատորիա» ՍՊԸ-ն համագործակցում է «Սերտիֆիկացում և Որակ» ՍՊԸ Արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հետ, որը հավատարմագրման ոլորտի շրջանակներում տրամադրում է EAC կամ ՀՏԿ համապատասխանության հայտարարագիր: