Skip to content Skip to footer

Այլ ծառայություններ

  • Լաբորատոր փորձարկումներ
  • Ներմուծողների համար
  • Արտահանողների համար
  • Պետական գրանցում (ՍՈ)
  • Խորհրդատվություն
  • Մեթոդի մշակում և վալիդացում
  • Դասընթացներ
  • Փորձարկման կանոնակարգ՝    ՄՄ 0021
  • Փորձարկման տևողություն՝  7 oր
  • Տրամադրվող փաստաթուղթ՝  փորձարկման արձանագրություն

Մեղրի լաբորատոր փորձարկման արդյունքները կարևոր են թե՛ արտադրողների, թե՛ սպառողների համար: Դրանք երաշխավորում են արտադրանքի որակը, անվտանգությունը և համապատասխանությունը ինչպես միջազգային, այնպես էլ տեղական սննդամթերքի ստանդարտներին: Լաբորատոր ստուգումները հնարավորություն են տալիս գնահատել մեղրի համապատասխանությունը ՄՄ ՏԿ 021 տեխնիկական կանոնակարգին:

Մեղրի լաբորատոր փորձարկումն ընդգրկում է մի շարք կարևոր ցուցանիշներ, որոնք երաշխավորում են դրա անվտանգությունն ու որակը.

  • Ծանր մետաղների վերլուծություն – արսենի, կապարի, կադմիումի առկայության գնահատում;
  • Շաքարների համամասնության որոշում – ֆրուկտոզա, գլյուկոզա, սախարոզա;
  • Թունաքիմիկատների հայտնաբերում – ԴԴՏ և դրա մետաբոլիտներ, ՀՔՑՀ իզոմերներ;
  • Հակաբիոտիկների հայտնաբերում – հնարավոր մնացորդային նյութերի վերլուծություն;
  • Օքսիմեթիլֆուրֆուրոլի մակարդակի ստուգում – մեղրի թարմության և մշակման ճշգրտման նպատակով;
  • Ջրի պարունակության որոշում – մեղրի խտության և պահպանման հատկությունների գնահատում:
  • Բորբոսասնկերի հայտնաբերում

Այս լաբորատոր ստուգումները անհրաժեշտ են մեղրի արտադրողների, ներմուծողների, արտահանողների և վերահսկող մարմինների համար: Փորձարկումները կարևոր են ինչպես ներքին շուկայում վաճառքի, այնպես էլ միջազգային առևտրային գործընթացների ընթացքում համապատասխանության հաստատման համար:

Փորձարկման արդյունքների հիման վրա տրամադրված արձանագրությունը հանդիսանում է պաշտոնական փաստաթուղթ, որը պահանջվում է արտադրանքի շրջանառության, ինչպես նաև արտահանման և ներկրման համար: Այն ապահովում է արտադրանքի որակի և անվտանգության համապատասխանությունը սահմանված չափանիշներին՝ նպաստելով դրա վստահելիությանն ու մրցունակությանը շուկայում.